letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de գուցե՜ չկանք - the deenjes

Loading...

քույր
գուցե չկանք
գուցե մեկը, ով
երազել է մեզ անլույս գիշերով …
թվում էր հոգուս
թե երկուսն ենք մենք
բայց նայիր հիմա – դարձել ենք երեք…
բայց նայիր հիմա – դարձել ենք երեք…

երկուսս էլ հիմա
կանչում ենք նրան
փնտրելով կորած ուղիները տան:
կամուրջներ չկան
իսկ գետը վարար…
փնտրելով նրան՝ փնտրում ենք իրար…
փնտրելով նրան՝ փնտրում ենք իրար…
փնտրելով նրան՝ փնտրում ենք իրար…

եւ երբ նայեցիր աչքերով մեռած
տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
հասկացա հանկարծ, որ թե մութ, թե լույս`
երկուսն էլ չկան, երկուսն էլ – երազ…
ոչ մութ կար, ո՛չ լույս, ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
մշուշում միայն, մեր հոգու վրա
թևերն էր փռել մի անտես թռչուն
ու դողում էին թևերը նրա…
թևերը նրա…
թևերը նրա…
թևերը նրա…

քույր
գուցե չկանք
գուցե մեկը, ով
երազել է մեզ անլույս գիշերով

lyrics by yeghishe charents

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...