letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de ankanon (անկանոն) - sirusho

Loading...

իրարից շատ տարբեր
բայց ցավոք ոչ անտարբեր:
“ես”-ը քո ու “ես”-ը իմ
չդարձան մեկ:
խոսքը իմ կորցրեց իմաստ ու դարձավ բառեր
խոսքը իմ կորցրեց իմաստ
հակասեց մտքիս ու դարձավ զոհ զգացմունքներիս:

կամ քեզ է լավ կամ ինձ է լավ
ու չի լինում, որ մեզ համար
լինի մի որոշում հարմար:
ու ինչ էլ, որ ես անեմ
քեզ համար բաժակը կիսատ է միշտ:
մեկ երկրի հակառակ կողմեր
քեզ մոտ արև, ինձ մոտ գիշեր:
երբ կդադարենք մենք հակասել
ու կգտնենք եզրեր:

անկանոն մտքեր
անկանոն դեպքեր
անկանոն ենք ես ու դու՝
անկանոն ենք մենք
անկանոն մի սեր, որ մենք ենք հորինել
անկանոն ու անհստակ է կյանքը մեր դարձել:

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...