
letra de dzhvar e - the bambir
[intro]
դժվար է
դժվար է
շատ դժվար է`
[verse]
շատ դժվար է, երբ քեզ գազանի պես անկյուն են քցել
սոված փակել ժանգոտ վանդակում:
դժվար է մնալ խաղաղ, երբ չորս կողմը մարդիկ կատաղած մեղք են բարդում քո վրա:
դժվար է, երբ ընկերդ էլ քեզ չի վստահում:
շատ դժվար է`
[chorus]
շատ, շատ:
[verse]
լինել մեկն, ով կանի
երբ մյուսները չէին անի:
կծաղրեին ասելով` անհնար մի երազ է
դու հերոս ես
տես հերոս ես:
[pre-chorus]
կա մի բան անդին
կապում է մեզ միասին:
կա մի կապ անգին
կապում է մէզ միասին:
[chorus]
դա շատ հեշտ է:
[verse]
շատ ծանր է, երբ տարիներիդ կուտակածն` ինչ ունեիր չունեիր
խաղացել ես ու տարվել
ու պետք է ուժ դու գտնես
ամեն բան սկզբից, նորից
զրոյից սկսելու:
[chorus]
դու հրաշք ես:
[verse]
շատ բան պետք չէ` խենթ է պետք լինել:
անել, չվախենալ տապալել:
փորձեր նոր ելքեր գտնելու:
[chorus]
իսկական ես:
[pre-chorus]
կա մի բան անդին
կապում է մեզ միասին:
կա մի կապ անգին
կապում է մեզ միասին:
[chorus]
տեսնում եմ
զգում եմ
ապրում եմ
ստեղծում եմ
անցնում եմ:
[outro]
letras aleatórias
- letra de irre anstalten - kaput krauts
- letra de carry on - nashville cast
- letra de junior college (i love college remix) - dumbfoundead
- letra de versuchen, einsehen, einigen - kaput krauts
- letra de schwarz (intro) - fard
- letra de zetwal box - vicelow
- letra de iceland - איסלנד - shlomo artzi - שלמה ארצי
- letra de pop corn - generation dj
- letra de jab bhi ji chahe - lata mangeshkar
- letra de you shook me all night long - the rock masters