letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de գերագնահատական - molotov (vayri mard)

Loading...

v1

բոլորը փնտրում են տեղ արևի տակ
ով որ գտելա, բարևի նրան
անցել երկար ճանապարհ դեպի երջանկությունը ու
երբ հարցնում ենք ասում են – դեռ էլի կա, էլի կա, էլի կա ու էլի միքիչ էլ

հիասթափության մարմնավորում
ուշ կգա տուն «թատրոն, ներկայացում»
ներկայացուցիչ 22 տարեկանների բայց
իրենից ոչինչ չի ներկայացնում

այդ ես եմ ու դու վատագույն դեպքում
երբ ձախողում հերքում
հանգամանքի ծառա, հաջողության ծարավ
որ կողմ պետք է գնալ հյուսիս թե՞ հարավ

– ի՞նչ ես խոսում:
– մենք ընտրված ենք վերևից ոնց որ հհկ
– չփորցվես ասել որ տեղ չունենք…
– եթե մեզ դեմ են ընկեր, ել ք ունենք

սպասում միշտ ավելին
մնալով հատակում
սպասում գնահատում
տուր գնահատական բայց արդյոք բարեկամ է այն մարդը
ով ժպիտով միշտ արձագանքում դրական

ունենք օգնության կարիք բայց
կօգնենք մենակ մենք մեզ
ու դու միլիարդ նույն մարդկանցից մեկն ես
բայց հույս ունես ֆարտունան կժպտա հենց քեզ
(դե դու ընտրյալ ես չէ՞ )

ծախսում երիտասարդությունը, ներդրում հոգի
հավատք դեպի գործը
տարիներ անցնում, տալիս երդում չկպնել
հուշում կյանքի փորձը

բառեր չես գտնում ասել մարդկանց
որոնք քեզ հավատում էին
բայց դժվար ընդունես պարտություն
ավելի շուտ կծնես հպարտություն, առանց բարդություն

hook

(ամեն օր)
այդպես ամեն օր , այդպես ամեն օր
ծնվել ենք ճախրել, սողում հատակով (2x)

ամեն օր, օր, օր
մենք ծնվել ենք ճախրել բայց սողում հա-տա-կով
ամեն օր, օր, օր
մեզ այնքան կարևոր էր, զգալ կարևոր

v2

շատերը, անտարբերությամբ գոյատևում
նրանց սիրտը խփում – դանդաղ
comfort zone նրանց միակ ձգտումը
բայց նրանց ձեռքը դռանը ձգվում – թակարդ

այդ ես եմ ու դու վատագույն դեպքում
ամենօր տնից գործ, գործից տուն
ձևացնում որ կյանքը, հետաքրքիրա անցնում ու
մեզ պետք չի շրջադարձային անցում

միշտ ուզել ավելին, մեղադրում
մարդկանց, ծագումը, տարիքը
ժամանակից շուտ ձևավորված ընտանիքը
ու նրանց պահպանելու կարիքը

ինքդ մորացել ես քեզ ինչն էր հուզում
դառնում այն մարդը ում ատում ժամանակին
անում ինչ ձայները կողքից են հուշում
մոռանալով ներսիտ թագնված մարդուկին

գեները խաղում մեծ դեր
նմանվելու արքետիպ? կան «մեծեր»
դու հպարտ ես կամ, քեզ ամոթա
ծառից ընկած խնձորը ծառին մոտա

տարբերություն կա չնչին ?
անհաջողության ժառանգ ?
չհասած ոչնչի իմ հոր կյանքը
կվերադառնա ինձ ոնց բումերանգ?
(չէ)

կամ հակառակը դժվարա դուրս գալ շողքից
երբ ծնողը շողքով ծածկելա քաղաքը
չես հաշվի մեդալների քանակը, որոնք
գցած փոշոտվում են դարակում

վախ մնալ չպետկական կամ
դառնալ մասնիկ պետական
վախ ապրել իզուր ու չանել ոչինչ
քո կյանքը թերթես էջերը լինեն ջինջ

hook

(ամեն օր)
այդպես ամեն օր , այդպես ամեն օր
ծնվել ենք ճախրել, սողում հատակով (2x)

ամեն օր, օր, օր
մենք ծնվել ենք ճախրել բայց սողում հա-տա-կով
ամեն օր, օր, օր
մեզ այնքան կարևոր էր, զգալ կարևոր

outro

մեզ պետք ա գերագնահատական

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...