letra de aysor/այսօր (today) - lav eli
Loading...
այսօր իմ կողմն են
կանգառները, թռչունները՝
ծառերին թառած
ամպերը՝ երկնքում։
այսօր իմ կողմն են
վարորդները, դերձակները, վարձակները
եվ նույնիսկ նրանք
որ ինձ չէին հավատում։
բայց դու եկար
եկար երկար
ինձ ժպտացիր…
դու իմն ես։
ես չիմացա, թե ինչ հրաշք էր
որ գտա քեզ, ուժերին
վերին
որքան եմ շնորհակալ։
ես չիմացա, ինչպես
ինչ դյութանքով դարձա
երկնանման քո աչքերին
գերի
երգում եմ բոլորին
որ դու եկար
եկար երկար
ինձ ժպտացիր…
դու իմն ես։
բեկբեկ
օրերից վերև
երկնքում ազատ
հյուր է իմ այսօրը։
թող որ
ես ունեմ մի օր
բայց գուցե դա ձեր
դարից էլ կարևոր է։
letras aleatórias
- letra de 9. - aejleeurk
- letra de douri ya tawahin - hiba tawaji
- letra de universe - slvughter
- letra de honey - isaac valenzuela
- letra de stein's gate - el_sbstn
- letra de golden heart - dylan butler
- letra de oathkeeper - hammer horde
- letra de bullion - alabama nick
- letra de firestarter*i - logic
- letra de volume fact [chapter xii] - the postman syndrome