letras.top
a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9 #

letra de գարնան անձրև (garnan andzrev) - alter ego (armenia)

Loading...

գարնան անձրև, լուռ ու խելառ անվերջ գիշեր
հոգնած աչքեր ու իմ հիվանդ հույսեր:
քո շունչը տաք իմ շուրթերին դիպչեց, մնաց
լոկ հիշատակ, անիրական պայծառ երազ:

կախարդ լուսին հոգնած գայլին մնաց բաժին
մի պահ ժպտաց, աչքերիս մեջ նայեց, տխրեց
քո ձայնը ծով, մեղմ խոսքերով քամի մի զով
ընկավ անզոր, անշունչ ու մութ արձագանքով:

գարնան անձրև, դատարկ ու անիմաստ մայթեր
ու թաց լույսեր, վախկոտ, շնոտ ստվերներ
իզուր հույզեր, օտար ու բաց ճանապարհներ
ու վիրավոր մի սեր հզոր ու վիրավոր իմ սեր

ու ցավն անցավ, անէացավ
ու սիրտը իմ մի հուշ դարձավ

letras aleatórias

MAIS ACESSADOS

Loading...