letra de yis me gharib bylbuli pes - sayat-nova
յիս մե ղարիբ բուլբուլի պես, դուն օսկե ղափազի նման
էրեսըս դի վուտիդ տակը՛ ա՛նց կաց, փիանդազի նման
յա՛ր, քեզիդ խոսիլ իմ ուզում՝ շահի իլթիմազի նման
աջաիբ սուրաթի տեր իս՝ ռանգդ է գուլգազի նման։
յա՛ր, մտիլ իս բաղչի մեչը, աջայիբ սեյրան իս անում
շուխկդ արեգագի նման է՝ տեսնողին հեյրան իս անում
ջիգարըս կրակ իս տվի, էրվում իմ՝ բիրյան իս անում
վո՚ւնց մե գոզալ չէ ունեցի՝ էտ քու արած նազի նման։
հենց իմացի, յա՛ր, քու ղուլն իմ, թանգ հախով գնած չրաղ իմ
յա՛ր, դռանդ ննգած ըլիմ, օ՚վ տեսնե, ասե՝ տուսաղ իմ
էշխեմեդ հիվանդացիր իմ, վո՚ւնց մեռնում իմ, վո՚ւնց թե սաղ իմ
ծովի պես ուրղան իմ տալի, գժվիլ իմ արազի նման։
օվ կու տեսնե, ջունուն կու լի, բարգ էրեսիդ խալ իս անում
էլ ջուքամը դո՚ւն կու քաշիս, չուն մահիս խիալ իս անում
յա՚ր, յիս քիզ բարով իմ տալի, շուռ իս գալի, ղալ իս անում
չունքի խոսկդ անց է կենում բելլու՝ շահ-անդազի նման։
սայաթ նովեն ասաց՝ գու լամ, չիմ լաց լի՝ թե ճար ունենամ
էլ յիս կու քաշիմ էս ղուսեն՝ թո՛ղ լի ահ ու զար ունենամ
յա՛ր, քիզ վրեն արք ունենամ, մե լավ իխտիար ունենամ՝
առնում, տանիմ մեջլիսները օսկեջրած սազի նման։
letras aleatórias
- anouk › letra de it's so hard (2 meter sessie) - anouk
- stabil impala › letra de korkma - stabil & impala
- echosmith › letra de talking dreams - acoustic - echosmith
- tohoshinki › letra de calling - tohoshinki
- sylvan lacue › letra de erase me - sylvan lacue
- melan › letra de froideur parisienne - melan
- larry hernndez › letra de gente vip - larry hernndez
- ai tiem › letra de kein kommentar - äi-tiem
- colleen ballinger › letra de happiness is very happy - colleen ballinger
- tigertown › letra de bullet from the gun - tigertown